1 дек. 2011 г.

Կոնֆլիկտից դեպի համագործակցություն

    Բոլորս էլ երևի նկատել ենք, որ կոնֆլիկտները մեր կյանքի մի մասն են կազմում: Դրանց հերքումը չի նշանակի, թե չենք հայտնվի կոնֆլիկտային իրավիճակների  մեջ, դրանց իմացությունը` թույլ կտա գիտակցումով մոտենալ կոնֆլիկտին և մտածել, թե լուծման ինչպիսի ուղիներ ենք փնտրում: Քննարկեցինք, թե վարքի որ ձևերն են համարվում կոնֆլիկտածին և խաղարկեցինք  նմանատիպ մի իրավիճակ: Կոնֆլիկտի արդյունավետ լուծումը հիմք է` ավելի կայուն հարաբերություններ ստեղծելու: Ինչպես պարզ դարձավ թրեյնինգային վարժությունից, 
մեր առջև որևէ նպատակ դնելիս, որը միջնորդավորված է այլ անձի հետ հարաբերություններով, կարևոր է անկեղծ լինել մեր ցանկություններում և խորամանկելու փոխարեն`  ասել դրանց մասին դիմացինին, քանի որ այդպես ավելի մեծ է հավանականությունը, որ դիմացինը կգնա որոշակի զիջումների: 




Թրեյնինգային խմբում անձը ձեռք է բերում փորձ, որը նրան օգնում է հետագայում ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել` կյանքում նմանատիպ իրավիճակում հայտնվելիս: :)  









Комментариев нет:

Отправить комментарий