7 окт. 2011 г.

Կոնֆլիկտ, արի ծանոթանանք


   Դեռևս հին փիլիսոփաները դատապարտում էին կռիվները, սակայն միաժամանակ պնդում էին, որ վեճից է ծնվում ճշմարտությունը: Նրանք համարում էին, որ ինքնին կոնֆլիկտը ոչ վատն է, ոչ էլ լավը, այն գոյություն ունի ամենուր` անկախ մարդկանց կարծիքներից նրա մասին:
  Կոնֆլիկտը սոցիալական սուբյեկտների միջև փոխազդեցության որակ է, որոնցից յուրաքանչյուրը ձգտում է հասնել սեփական նպատակներին: Յուրաքանչյուր կոնֆլիկտի հիմքում ընկած են հակասությունները` երկու անձանց միջև կամ անձի կառույցում ընթացող:
  
Կոնֆլիկտը կարող ենք նմանեցնել մի նյութի, որը եթե կարողանանք ճիշտ օգտագործել, կստատանք ցանկալի արդյունք, եթե ոչ` մեր ձեռքերում կմնա մի անձև մասսա, որին դժվար է կառավարել:
                                                                                                                   


Комментариев нет:

Отправить комментарий