9 июл. 2011 г.

Մի պատկեր և մի ողջ հոգեվիճակ....

 Արտ-թերապիան պրակտիկ հոգեբանության ճյուղերից է, որն առաջ է եկել արվեստի և գիտության խաչմերուկում: Այն օգնում է բացահայտել անձի ստեղծագործական պոտենցիալը, նպաստում ներքին անձնային և խմբային խնդիրների լուծման կարողության ձևավորմանը , հույզերն արտահայտելու կարողության զարգացմանը  և ի վերջո` ինքնաճանաչման  և անձնային աճի: 
     Իսկ հիմա մեր մասին………    Նկարեցինք` մեր հույզերն  ակամայից  տեղավորելով նկարների մեջ…(մասնագիտական տերմիններով ասած` իզոթերապիա): Սկզբում դժվար էր թվում խմբին…«Իսկ ի՞նչ նկարենք……Ես լավ չեմ նկարում……»…վերջապես ընդունեցինք, որ կարևորն ինքնաարտահայտվելն է, այլ ոչ «լավ» կամ  «վատ» նկարելը: Ահա թե ինչ……. «….դե ուրեմն կփորձեմ»: 
      Գույների հետ խաղը դա իզոթերապևտիկ աշխատանքի մի մասն է կազմում, երբ  դեռ հիմնական աշխատանքը սկսված չէ,  և այցելուին հնարավորություն է տրվում «խաղալ» գույների, «ծանոթանալ» նախընտրած  նյութերի հետ: 
     Հենց այս խաղն էր, որ բացեց դեպի հույզերի բարդ աշխարհ տանող դուռը, ուր ակամայից մուտք գործեցինք միասին: Հետո յուրաքանչյուրը նոր պատկերներ ստեղծեց, այն, ինչ ցանկանում էր այդ պահին:  Յուրաքանչյուրը ներկայացրեց իր պատկերածը, ապա խումբը ևս առաջարկեց իր ընկալած հնարավոր տարբերակները:
        Արդյունքում…..թաքնված հույզերի դուրսբերում և  քննարկում…ինքնաՃանաչում… առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակների քննարկում խմբում: 










Комментариев нет:

Отправить комментарий