14 июн. 2011 г.

Ճանաչենք ինքներս մեզ և ուրիշներին


     Ինքնաճանաչումը իմացության հիմքն է, այլ անձանց ճանաչումը - մեկ այլ կարևորագույն  հանգամանք` միջանձնային   փոխհարաբերություններում:
   “Ով եմ ես” – ահա այն հարցը, որին փորձեցինք այսօր պատասխանել: Վարժության նպատակն էր` “Ինքնաճանաչում”: Նախադասություննեըը պետք էր սկսել մի շատ պատասխանատու բառով` “ԵՍ”:
     Գտանք մեր և մյուսների “Ես”-երը և սկսեցինք ակտիվորեն բացահայտել միմյանց: Վարժությունն առաջ բերեց դրական հույզեր` կապված հետաքրքիր ընթացքի հետ: Վարժության ավարտին ամփոփեցինք մեր “Ես”-երի մասին ունեցած պատկերացումները և հնչեցրինք մեր կարծիքները` խմբի անդամների գրառումների վերաբերյալ: 



Комментариев нет:

Отправить комментарий